Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Աղոթարան

Աղոթարան
14.09.2024 | 00:01

Հավիտենական Աստված, Դու իջար երկրի խորխորատը և Քո արարածների վրա շնորհներ սփռեցիր։ Քո սուրբ առաքյալներին ուղարկեցիր և նրանց Քո ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները բժշկելու հրաման տվեցիր։

Եվ այժմ, ես Քո ահեղ Աստվածությանն եմ դիմում և հայցում Քո ամենառատ բարերարությունը։ Ուղարկի՛ր ամենակարող զորությունդ և բժշկի՛ր Քո այս ծառաների ախտերն ու հիվանդությունները՝ հաղթական Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկության տկարությունները և դատապարտեցիր մեր կյանքի ու փրկության թշնամուն։

Արդ, Դո՛ւ ես մեր Աստվածն ու մեր՝ Քո ծառաների հոգու և մարմնի բժիշկը և մեր բոլոր հիվանդությունների ու ցավերի սպեղանին։ Եվ Քեզ, Ամենակալ Հորդ և Ճշմարիտ Սուրբ Հոգուդ հետ, վայել են փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։

Դիտվել է՝ 3553

Մեկնաբանություններ